Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline Ստարտափ Ինկուբատորի 4-րդ դեմո օրը
News 28/08/2019 06:20

Beeline Ստարտափ Ինկուբատորը սեպտեմբերի 4-ին հրավիրում է մասնակցելու 4-րդ շրջափուլի Դեմո օրվան։ Միջոցառումը տեղի կունենա Deworkacy AOKS-ում՝ Աբովյան 3, 18:30-ին:

Ինկուբատորի ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթվա ընթացքում մասնակցել են տարաբնույթ դասընթացների և վարպետության դասերի, ստացել են բիզնես ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը, նաև կազմել են ներդրման փաթեթներ ինկուբատորի աշխատակիցների օգնությամբ։

Ստարտափները ելույթ կունենան ներդրողների և էկոհամակարգի այլ հյուրերի առջև։

Մուտքը ազատ է, բայց միջոցառմանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։