Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Դավիթ Բաղադարյան. 2 համաշխարհային ընկերություն ներդրում կատարեցին krisp-ի մեջ
News 27/08/2019 11:36

2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ պատմել է Krisp-ի նոր ներդրողների մասին։

«Այս ամիս 2 համաշխարհային ընկերություններ ներդրում կատարեցին մեր ընկերության մեջ՝ krisp։ Ցավոք իրավունք չունեմ բացել նրանց անունները։ Ամեն ինչ իր ժամանակին։

Բայց ասեմ որ մեկը միկրոֆոնների, ականջակալների արտադրող աշխարհում ամենամեծ բրենդերից է, մյուսը հեռահաղորդակցության մեջ գիգանտ ընկերություն»։

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։