Օգոստոսի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Արհեստական բանականության զարգացման ուղիները Գյումրիում» թեմայով, որի ընթացքում քննարիկվեցին հետևյալ թեմաները՝
· Նեղ մասնագիտական (արհեստական բանականության) կրթության կազմակերպումը։
· Ամբողջական կրթական ենթակառուցվածքի ստեղծման հնարավորությունները։
· Արհեստական բանականության ուղղվածությամբ ընկերությունների ավելացման հնարավորությունները։
· Վերջնական արտադրանք ստանալն ու սպառելը։
Բանախոսներ՝
Սավոյան Սավա – Փիթսոնի դասախոս, SHSU-ի դասախոս, «Նարեկ» բարեգործական հիմնադրամի ալգորիթմների դասախոս:
Հովհաննես Սարգսյան – Improvis-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն:
Գոռ Վարդանյան – Chessify-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, Fimetech- ի հիմնադիր, YerevaNN AI Lab- ի խորհրդի անդամ, RAU ML Masters ծրագրի ղեկավար:
Գուրգեն Ղարիբյան – Brain Force-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն:
Արտակ Գևորգյան – Resal Soft ընկերության ընկերության տնօրեն: