Luxury Lifestyle Magazine կայքը իր «Top 5 mobile apps that are going to be a huge success in 2020» (Թոփ-5 հավելվածները, որոնք մեծ հաջողություն կունենան 2020 թվականին) հոդվածում 5 հավելվածների մեջ նշել է նաև հայկական PicsArt հավելվածը։
Luxury Lifestyle Magazine-ը գրում է. «Բոլոր լավ հեռախոսները ունեն «պատշաճ» տեսախցիկ, իսկ այն իր հերթին ունի լավ խմբագրման գործիքներ։ Բայց այնպիսի հավելվածները, ինպիսին սա է (PicsArt-ը), ձեր նկարները ուղղակի լավը լինելուց սարքում է արվեստի գործ շատ կարճ ժամանակահատվածում։ Օգտատերերը արտահայտում են իրենց ստեղծարարությունը էֆեկտների, ստիկերների, տարատեսակ ձևանմուշների, ֆիլտրերի, նկարչական գործիքների, դեմքի խմբագրի և գեղեցկացման գործիքների օգնությամբ։ Դուք կարող եք արվեստի ստեղծագործություն ստանալ սովորական նկարից, ավելացնել կամ ջնջել օբյեկտներ և շատ ավելին։ Մենք գիտենք, որ 600 միլիոնից ավել ներբեռնումներով, այն ավելի պոպուլար է դառնալու»։