Հանրապետության 3 համայնքներում շուտով կմեկնարկեն Startup Ակումբները։ Աշտարակում, Ապարանում և Եղվարդում ծրագրի համակարգող թիմը օրերս հանդիպել է աշակերտների հետ, ծանոթացրել ակումբի մանրամասներին։ Պատանիները կսովորեն ամեն ինչ բիզնեսի, ստարտափների, ձեռնարկատիրության մասին և կկարողանան ինքնուրույն կյանքի կոչել իրենց գաղափարները։
Սևան Ստարտափ Սամմիթի հիմնադիր Հակոբ Հակոբյանը այս մասին գրել է. «Եվս մեկ նախաձեռնություն Startup Armenia Foundation -ի կողմից, որն ինձ համար շատ կարևոր է, հատկապես այն պատճառով, որ նախատեսված է երեխաների համար, և նախագծի հիմնական արդյունքը երկրի համար պետք է լինի այն, որ փոխված մտածելակերպով քաղաքացիներ պետք է մեծանան, ովքեր կունենան դրական պատկերացումներ և արդյունավետ ներդրում ունենալու ցանկություն։ Եվ առաջին հերթին սա հենց իրենց համար՝ որպես անհատներ, պետք է շահավետ լինի, որովհետև իրենք պետք է ունենան հնարավորություն՝ շատ ավելի լավ կյանքով ապրելու։ Սա Ստարտափ Արմենիա հիմնադրամի հիմնական նախագծերից է, և հերթական հոլովակով, ուզում եմ այդ շրջանների դեռահասներին կոչ անել մասը դառնալու այս մեծ ընտանիքի, որտեղ լավագույն ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու տարվա ամենաթեժ միջոցառմանը՝ #SSS20-ին»։
Նշենք, որ գրանցումը դեռ շարունակվում է: Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։