Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Անվճար ծրագրավորման դասընթաց VTC-ում
News 30/08/2019 09:51

Omnicode ընկերությունը սկսում է ծրագրավորման անվճար դասընթացներ Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում (VTC) (4-6 ամիս տևողությամբ)։

Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները 3 ամիս պրակտիկայից հետո աշխատանքի կանցնեն Omnicode ընկերությունում։ Նշենք, որ նախորդ դասընթացից հետո 10-ից ավելի մասնակից անցել է աշխատանքի։

Անվճար դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 1-ը լրացնել հարցաթերթիկը, անցնելով հետևյալ հղումով։

Ընտրված մասնակցիները սեպտեմբերին կանցնեն հարցազրույց։

Դասընթացին կարող են դիմել 16+ տարեկան անձինք։

Ինչ եք սովորելու դասընթացին․

– PHP (+ Laravel),

– SQL/MySQL,

– JS (jQuery, VueJS, ReactJS, AngularJS, NodeJS),

– HTML,

– CSS,

– Mobile Application development – Android/iOS (ReactNative)։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 044 374 001