Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցի անվճար դասընթացները VTC-ում
News 02/09/2019 11:26

Օգոստոսի 30-ից մեկնարկում է 9-ից 11-րդ դասարանների աշակերտների գրանցումը՝ «Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցում անվճար դասընթացներին մասնակցելու համար:

Ծրագրավորման մեկամյա անվճար դասընթացի ընթացքում երեխաները սովորում են ժամանակակից բիզնես աշխարհում շատ հայտնի «Python» ծրագրավորման լեզուն, որն օգտագործվում է «Youtube»-ում, «Instagram»-ում և «Facebook»-ում: «Python»-ը ծրագրավորման կատարյալ լեզու է սկսնակների համար և հեշտությամբ է յուրացվում:

Շատ կարճ ժամանակահատվածում երեխաները կկարողանան իրականացնել իրենց սեփական նախագծերը, ստեղծել ինքնակառավարվող մեքենա։ Ստացած գիտելիքներով նրանք կարող են ընդունվել որևէ բարձրակարգ ընկերություն` որպես պրակտիկանտ ծրագրավորող:

Դպրոցի գիտելիքներն օգտակար կլինեն ոչ միայն ապագա ծրագրավորողի, այլև ժամանակակից յուրաքանչյուր մասնագետի՝ վերլուծաբանի, լեզվաբանի, կենսաբանի կամ բժշկի համար:

Եթե այս ծրագիրը ձեզ համար է, ապա հոկտեմբերի սկզբից սպասում ենք ձեզ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կհանդիպենք շաբաթը երկու անգամ դասերից հետո:

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը հետևյալ հղմամբ։

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 12-ը: Գրանցված երեխաները սեպտեմբերի 13-ին կհրավիրվեն թեստավորման՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

Պարտադիր չէ, որ երեխաներն ունենան ծրագրավորման գիտելիքներ, քանի որ ստուգվելու են նրանց տրամաբանական մտածողությունը և սովորելու մոտիվացիան:

Նախորդ 2 տարիների ընթացքում Վանաձորում մոտ 60 աշակերտ հաջողությամբ ավարտել է միջազգային ծրագրավորման դպրոցի դասընթացները և ստցել «Yandex»-ի վկայականներ:

Հայաստանում «Yandex» ծրագրավորման դպրոցը՝ «Yandex»-ի և «Enterprise Incubator Foundation»-ի համատեղ ծրագիր է տաղանդավոր երեխաների համար: Ուսումն անվճար է և իրականացվում է «Yandex.Taxi»-ի աջակցությամբ: