Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) տեղի ունեցավ «Computer science» («Համակարգչային գիտություն») առարկայի պիլոտային ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչներին ուսումնաօժանդակ ձեռնարկներ հանձնելու միջոցառումը, որին ներկա էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Ռաֆայել Հարությունյանը:
Ուսումնաօժանդակ ձեռնարկները մշակվել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի մասնագետների կողմից:
Նշենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 2018թ-ից Լոռու մարզի թվով 27 ուսուցիչներ «Computer science» («Համակարգչային գիտություն») առարկայի շրջանակում անցել են վերապատրաստում։
Արդյունքում՝ մարզի 21 դպրոցներում 2019թ-ի սեպտեմբերից ուսուցանվելու են Kodu (6-րդ դասարան), Scratch (7-րդ դասարան), HTML/CSS(8-րդ դասարան), Python (9-րդ դասարան) ծրագրավորման լեզուները:
Ծրագիրն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Լոռու մարզպետարանի հետ համատեղ: