Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Համակարգչային խաղերի ստեղծող հայկական Cassete Studio-ի հետ հանդիպումը ISTC-ում
News 02/09/2019 13:29

Սեպտեմբերի 5-ին 19։00-ին ISTC-ում տեղի կունենա «Aquapark.io – Cassete Studio tells his success story» հանդիպումը։ Այն բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են փոքր թիմով խաղեր ստեղծելու և այդպես հաջողության հասնելու թեմայով։

Hypercasual խաղերը արդեն 2 տարի է, որ iOS-ում և Android-ում գերակշռում են top խաղերի մեջ։ Հայկական Cassete Studio-ի թողարկած վերջին խաղը՝ aquapark.io-ն մոտ մեկ ամիս top #1 հորիզոնականում էր և հիմա էլ դեռ top հնգյակում է։

Այդ պատճառով այս հանդիպման հյուրերը Cassete Studio-ի տղաներն են։ Հանդիպման ընթացքում կիմանաք, թե ինչ են hypercasual խաղերը և ինչպես կարելի է լուրջ միջազգային հաջողություն ունենալ շատ փոքր թիմով։ Panel Discussion է լինելու և դուք կկարողանք ձեր հարցերը ուղղել Cassete Studio-ի տղաներին և իմանալ, թե ինչպես են իրենք հաջողել։

Մուտքը ազատ է։