Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
ՊեչաԿուչա 35: Data Science
News 03/09/2019 10:15

Օգոստոսի 4-ին 20։00-22։00 ISTC-ում տեղի կունենա հերթական ՊեչաԿուչա հանդիպումը։

Ինչ ոլորտում էլ աշխատենք և ինչ հետաքրքրություններ էլ ունենանք, անխուսափելիորեն առնչվելու ենք տվյալների հետ։ Ահա թե ինչու հենց հիմա ու հենց Հայաստանում փորձ կատարվեց մեկտեղ բերել տվյալների ու տվյալագիտության համաշխարհային ու տեղական մակարդակի մասնագետների։

Հերթական ՊեչաԿուչա երեկոն նվիրված է տվյալների ակտուալ թեմային։ Այն կազմակերպվում է Դատաֆեսթ Թբիլիսիի, Հայաստանի ՊեչաԿուչա թիմի, Կիրակի զարգացման հիմնադրամի, ISTC հիմնադրամի և FAST հիմնադրամի համագործակցությամբ։ 

Երեկոյի ընթացքում խոսնակներն արդեն ավանդական ՊեչաԿուչա ձևաչափում պատմելու են, թե ինչպես են տվյալները փոխում աշխարհը։ Բացի պատմությունները լսելուց, մենք հնարավորություն ունենք նաև շփվել մեր փորձագետների հետ հյուրասիրության շուրջ ու, որ ամենակարևորն է, փորձել նոր ծրագրեր նախաձեռնել ու համագործակցել մեր հյուրերի հետ։

Հրավիրված են բոլոր հետաքրքրվածները, տվյալագետները, ձեռներեցները, դիզայներները ու ծրագրավորողները միանալու տվյալների տարածաշրջանային շարժմանը։

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։