Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
GlobalR հայկական ստարտափը` յուրօրինակ լուծում միջազգային շուկայում
News 04/09/2019 11:55

Դոմենային անունների միջազգային շուկայում իր յուրօրինակ լուծումով է հանդես գալիս GlobalR հայկական ստարտափը։

Չորս հոգանոց թիմում վստահ են, որ չնայած մեծ մրցակցությանը, շուտով պետք է դառնան միջազգային շուկայում առաջատար։

Դոմենային անունների գրանցման ծառայություն մատուցող ռեգիստրար ընկերությունները (աշխարհում դրանց թիվը հասնում է 40,000) մեծ դժվարություններ են ունենում աշխարհագրական անունների տիրույթներում դոմեններ (Country Code Top Level Domain – ccTLD(.am, .us, .uk, .ru)) գրանցելիս։ Հիմնական պատճառն այդ տիրույթներում գրանցման գործընթացը կարգավորողների՝ ռեգիստրների (registry) տեխնիկական, ֆինանսական և լեգալ ինտեգրացիայի դժվարություններն են։ Այդպիսի դոմենային տիրույթները աշխարհում 255-ն են։

Այսուհետև դոմենների գրանցումով զբաղվող կազմակերպությունները (registrar), օրինակ՝ GoDaddy, 101domain.com և այլն, կարող են ինտեգրվել միայն GlobalR-ի հետ և ստանալ հնարավորություն գրանցելու դոմենային անվանումներ վերը նշված 255 տիրույթներում։

Նշենք, որ դոմենային ռեգիստրարներից 101domain.com-ը, որն աշխարհում առաջատարներից մեկն է, արդեն GlobalR-ի հաճախորդն է։  Գարնանը թիմը մասնակցեց Beeline Startup Incubator-ի 3-րդ ինկուբացիոն ցիկլին, ինչը մեծ թափ հաղորդեց նորաստեղծ ընկերությանը։

Այս պահին GlobalR-ը մտնում է զարգացման նոր փուլ։

Թիմն ունի խորհրդատուներ,օրինակ՝ Idram և The Crowdfunding Formula ընկերությունների հիմնադիր Գևորգ Պողոսյանը,  SevenSmarts հայտնի ՏՏ ընկերության հիմնադիր Արտավազդ Սոխիկյանը և STRATECIS ստրատեգիական խորհրդատվական ընկերության ծրագրերի զարգացման մենեջեր Սթիվեն Քեշիշյանը։

Թիմն արագ աճ ու զարգացում ապահովելու նպատակով պատրաստվում է դիմել դրամաշնորհների, ինչպես նաև շուտով կհայտարարի ներդրումային ցիկլի սկզբի մասին։

Նախատեսվում է նաև նոր՝ ավելի հզոր ու ապահով հարթակի գործարկումը, որը նախնական պլաններով կլինի 2020թ-ի սկզբին։