Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt Gold ծառայությունը Հայաստանում 70% զեղչով կլինի՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերայի առթիվ
News 05/09/2019 11:24

PicsArt-ը հայտարարել է, որ իր PicsArt Gold ծառայությունը Հայաստանում 70% զեղչով կլինի՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերայի առթիվ։ Այդ մասին հայտնել է news.am-ը։

Սեպտեմբերի 5-ից Հայաստանում մեծ էկրաններ կբարձրանա «Կատարյալ անծանոթները» ֆիլմի երկար սպասված հայկական տարբերակը: Հայկական «Անհայտ բաժանորդ» ֆիլմում իր նորամուտը կունենա PicsArt հավելվածը:

Եթե ներբեռնեք PicsArt հավելվածն ու այցելեք կինոթատրոններ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը դիտելու, կինոթատրոնում տեղադրված պաստառների վրա կարող եք գտնել բար կոդ և ստեղծել ֆիլմի ձեր սիրելի դերասանների հետ յուրօրինակ լուսանկարներ:

Այս ամենից բացի, PicsArt Հայաստանը մեծ պրեմիերիայի  եւ ֆիլմարտադրության մեջ իր նորամուտի առիթով հայտարարում է PicsArt Gold փաթեթի տարեկան բաժանորդագրության 70% աննախադեպ զեղչ՝ սեպտեմբերի 3-ից մինչ հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի համար: Ձեռք բերելով PicsArt Gold 5,4 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով` կստանաք բացառիկ հնարավորություն օգտվել հավելվածի բազմաթիվ գործառույթներից, ֆիլտրներից և այլ բացառիկ ծառայություններից, ինչպես նաև վայելել հավելվածը՝ առանց գովազդի։

Հիշեցնենք, որ PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի  ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: