Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline Startup Incubator-ը մեզ տվեց լավ ընկերներ, co-working space, համեղ սուրճ և network
News 05/09/2019 17:22

Օգոստոսի 4-ին Deworkacy AOKS-ում տեղի ունեցավ Beeline Startup Incubator-ի 4-րդ շրջափուլի ստարտափների դեմո օրը։ Ստարտափները ներկայացրեցին իրենց պրոյեկտները ընկերների, ստարտափ համայնքի ներկայացուցիչների և ներդրողների առջև։ 

Beeline Startup Incubator-ի 4-րդ շրջափուլն ավարտած 5 ռեզիդենտ թիմերն են` Mealo-ն, StackDev-ը, ARD Music-ը, WedZig-ը և RendChain-ը:
 
«Մենք ստեղծել ենք արհեստական բանականությամբ աշխատող հավելված, որը ձեր օրվա տվյալները վերլուծելով ձեր մասին ունիկալ անձնական երաժշտությունն է գեներացնում», – ասում է ARD Music ստարտափի հիմնադիր Ռոմեո Ավագյանը և հավելում, որ այս ընթացքում նրանք արդեն հրապարակել են իրենց հավելվածը Play Market-ում։ 
«Beeline Startup Incubator-ը մեզ տվեց լավ ընկերներ, co-working space, համեղ սուրճ և network»: 
 
Mealo ստարտափի համահիմնադիր Մերի Խաչիկյանը նույնպես պատմեց իրենց ստարտափի մասին և այն, թե ինչ են նրանք արել ինկուբատորի ընթացքում. «Մենք World Health Organisation-ի լոգիկայով առաջարկում ենք բալանսավորված ափսե և գույների միջոցով ցույց ենք տալիս, արդյոք ձեր մարմնի կառուցվածքին նշված ուտեստները լավ են, թե չէ։ Ինկուբատորի ընթացքում մենք արեցինք մեր beta release-ը և սկսեցինք թեստ անել հավելվածը, լավացրեցինք մեր UI/UX-ը և պատրաստվեցինք մեր alfa release-ին»։
 
Նշենք, որ Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։