News
06/09/2019 09:52
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կկայանա «Նախագծերի կառավարում» թեմայով սեմինար:
Սեմինարը կվարեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած հայտնի ճարտարագետներ և գործարարներ Էդդի Աթոյանն ու Սարգիս Բարխուդարյանը:
Սարգիս Բարխուդարյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ Օդային ուժերի Հետազոտական լաբորատորիայում և NASA-ում: Այժմ նա Sarkam Technologies ընկերության նախագահն է:
Մյուս խոսնակը՝ Էդդի Աթոյանը, Atoian & Assoc. Inc., Engineering & construction ընկերության հիմնադիրն է և ունի շինարարական և բիո-ճարտարագիտության ոլորտներում աշխատանքի բազմամյա փորձ: