Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
10Web-ի և krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը պատմել է իր ստարտափային օրվա մասին
News 06/09/2019 11:13

10Web-ի հիմնադիր և krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է անցնում նրա օրը ստարտափ անելուց։

«Ինչպե՞ս եմ զգում ստարտափ անելուց։

Ահա իմ օրը, որպես ստարտափի երջանիկ համահիմնադիր՝

– 8:00 – Արթնանում եմ Krisp-ի և 10Web-ի հետ։ Ստուգում եմ email-ը, ատամներս եմ լվանում, լոգանք եմ ընդունում, ստուգում եմ Messenger, Slack, Telegram։ Պատասխանում եմ բոլոր վատ/լավ կարծիքներին – անվերջանալի պրոցես է։

– 9։00 – Ինչ որ տուֆտա տեքստեր եմ գրում։ Ինձ զգում եմ մարքեթինգի աստված. երկու օրից 1000ավոր նոր հաճախորդներ են գալու էս տեքստով։

– 10։00 – Քննարկում գիտական թիմի հետ։ Վիդեոի էս պահի ալգորիթմը շատ վատա մաքրում մարդու ֆոնը։ Երբեք չենք ունենալու լավ ալգորիթմ։ Բայց նույնը աղմուկն էր երկու տարի առաջ,ու կարծես թե ստացվեց։

– 11։00 – Դեմք հաճախորդից նամակ ստացա. Krisp չի աշխատում WebEx-ի հետ։ Աչքիս թքել ենք։

– 12։00 – Քննարկում պրոդուկտ թիմի հետ։ Հետ տվեք իմ տեխնիկական տնօրենի կոչումը։ WebEx-ը ընդամենը փոքրիկ սխալ էր և իդեալական աշխատում է։

– 13:00 – Ընդմիջման ժամ։ Մեր արևելյան գործընկերներր ստորագրել են վերավաճառողի պայմանագիրը։ Մենք հարուստ ենք։
P.S. Ես շարունակում եմ ուտել Արտլանչի 600 դրամանոց միակ կիևյան կոտլետը։

– 13:15 – Ինտերվյուները սկսեցին: Մի Manual QA, ով ֆիզիկայի թեկնածուական է պաշտպանել, ուզում է միանալ Կրիսպին որպես մեքենայական ուսուցման հետազոտող։ Մի քիչ անհասկանալի դեպք է։

– 16:00 – Էներգիաս սպառվել է, պատրաստ եմ հանձնվել։ Duracell է ինձ պետք, կամ ուղղակի սառը ձմերուկ։

– 17:00 – Լսում եմ իմ սիրելի Ռեդ Հոֆմանի պոդքասթը(ինտերնետ ռադիոն)։ Մոտիվացվեցի։ Մենք հաստատ սարքելու ենք միլիարդանոց ընկերություն Հայաստանում։

– 20:00 – Տանն եմ, նայում եմ Silicon Valley սերիալը։ Տարօրինակ մի տղայի մասին, որը երազում է միլիարդանոց ընկերություն կառուցել։ Բոլոր համընկնումները պատահական են, հերոսները մտացածին։

Ինչպես տեսնում եք, ստարտափ անելը էմոցիոնալ կարուսել է, որը կանգ է առնում ոչ շուտ քան տաս տարուց, կամ էլ երբեք»: