Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Chessify-ը, EIF-ը և GTC-ին հրավիրում են մասնակցելու ThinkTank մրցույթին
News 06/09/2019 11:29

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) սիրով հրավիրում են բոլորին մասնակցելու ThinkTank մրցույթին, որը տեղի է ունենալու յուրաքանչյուր ամիս, ամիսը երկու անգամ։

EIF-ը և GTC-ն համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ ընձեռնում է նոր հնարավորություն երիատասարդների և պատանիների համար, ովքեր՝

•    կկարողանան ինքնադրսևորվել,

•    բացահայտել իրենց տաղանդները,

•    տեսական գիտելիքները կիրառել գործնականում,

•    շփվել ոլորտով հետաքրքրված  հասակակիցների հետ,

•    հանդիպել ապագա գործատուների հետ։

Ծրագրի մեկնարկը կտրվի Chessify ընկերությունն հետ համագործակցությամբ, ով առաջարկում է մասնակիցներին իրականացնել Manual Testing ThinkTank-ի շրջանակներում։

Մասնակցության համար պետք է՝

•    հետաքրքրասիրություն,

•    պրպտելու ցանկություն,

•    ամենակարևորը բարձր տրամադրություն,

•    շախմատի նկատմամբ հետաքրքրություն։

Մրցույթային առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած անձին կամ խմբին սպասվում է անակնկալ։ Խումբը պետք է կազմված լինի 4-5 անձից։ Անհատները ևս կարող են դիմել։ Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Նշենք, որ տարիքային սահմանափակում չկա։

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին ժամը 13:30 -ին GTC-ում գտնվող ինկուբացիոն լաբորատոիայում, որը հիմնադրվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով, Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանման նպատակով։