Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայացուցիչները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին «Ինժեներական քաղաք»:
Թալես ընկերության փոխնախագահ Փոլ Ռեմինը նշեց, որ այցի հիմնական նպատակն է գույքագրել Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու համար:
Պատվիրակությունը շրջայց կատարեց «Ինժեներական քաղաքում», որտեղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, ներկայացրեցին «Ինժեներական քաղաքում» գործող հայկական ինժեներական ընկերությունների նորարարական լուծումները:
Հանդիպումն ամփոփվեց Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին կարծիքների փոխանակմամբ։