Մարտ, 2025
March 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայացուցիչները Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին «Ինժեներական քաղաք»
News 10/09/2019 08:46

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայացուցիչները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին «Ինժեներական քաղաք»:

Թալես ընկերության փոխնախագահ Փոլ Ռեմինը նշեց, որ այցի հիմնական նպատակն է գույքագրել Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու համար:

Պատվիրակությունը շրջայց կատարեց «Ինժեներական քաղաքում», որտեղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, ներկայացրեցին «Ինժեներական քաղաքում» գործող հայկական ինժեներական ընկերությունների նորարարական լուծումները:

Հանդիպումն ամփոփվեց Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին կարծիքների փոխանակմամբ։