Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև սեպտեմբերի 15-ը
News 10/09/2019 13:05

Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև սեպտեմբերի 15-ը։

5-րդ շրջափուլն իրականացվելու է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Մեր նախորդ երկու շրջափուլերի փորձը ցույց տվեց, որ մեր մասնակից ստարտափներից շատերն իրական ներդրումներ են ստանում բիզնես հրեշտակներից ու ակտիվ բիզնես են ծավալում Հայաստանում ու նույնիսկ Հայաստանից դուրս: Վստահ եմ, որ այս շրջափուլի մասնակիցները նույնպես մեծ հաջողությունների կհասնեն», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։