News
11/09/2019 12:34
Սեպտեմբերի 17-ին 19:00 EPIC-ում (Entrepreneurship and Product Innovation Center at AUA) տեղի կունենա «Ինչպես գաղափարը դարձնել բիզնես» (How to develop an idea into a business?) խորագրով սեմինարը։ Նիցան Յուդանը կպատմի Benivo-ի հիմնադրման պատմությունը՝ 2 աշխատակից և 0 հաճախորդից մինչև 60 աշխատող և 50 հաճախորդ, կենտրոնանալով Հայաստանում աճի վրա։
Ելույթը կներառի հաջողությունների, անհաջողությունների, քաղած դասերի պատմություններ, Benivo-ի ունիկալ framework-ը՝ նորարության և հաճախորդներ ձեռք բերելու համար՝ Sell, Solve, Scale, և խորհորդ, թե ինչպես գումար ներգրավել, հիմնվելով 15 միլիոն դոլար ներդրում գրավելու սեփական փորձի վրա։
Նշենք, որ միջոցառման մուտքը ազատ է։