Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Jump դիզայն կոնֆերանսը Երևանում
News 13/09/2019 07:41

UCRAFT-ը ներկայացնում է Հայաստանի ամենամեծ դիզայն պրոյեկտը՝ «Ջամփ» դիզայն կոնֆերանսը։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 15-ին 17։00-22։00։

Միջոցառման ընթացքում Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ (ամբողջական ցուցակը ստորև) կկիսվեն ժամանակակից դիզայնի իրենց տեսլականով: Տեղի կունենան մի շարք ելույթներ (տարբեր լեզուներով), քննարկումներ՝ դիզայնի, թեքի և լայֆսթայլի վերաբերյալ:

Նախաձեռնության նպատակն է հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին Երևանում՝ նորաձևության, UX-ի և AI-ի փորձի փոխանակման համար։

Միջոցառման խոսնակներն են՝

▪️ Ալեքսանդր Արծվունի Փրինսիփլ դիզայներ Farfetch,

▪️ Կարլա Էչեվարիա Դիզայն թիմի լիդ Google,

▪️ Քրիսթոֆեր Նորթ և Սթեն Հանեփլ Վիզուալ դիզայներ Studio Dumbar,

▪️ Միտյա Օսադչուկ Ստեղծարար տնօրեն Mail.ru Group,

▪️ Փոլ Սոլա Համահիմնադիր և թվային արտիստ Device,

▪️ Աստղիկ Մարգարյան Ստեղծարար թիմի լիդ PicsArt։