Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իրականցնում են իր նախադեպը չունեցող ThinkTank մրցույթը, որը տեղի է ունենալու յուրաքանչյուր ամիս։
ՁԻՀ-ն և ԳՏԿ-ն համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ ընձեռնում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին ,ովքեր ցանկանում են
• ինքնադրսևորվել,
• բացահայտել իրենց տաղանդները,
• տեսական գիտելիքները կիրառել գործնականում,
• շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ,
Արդեն մեկնարկվել է ThinkTank մրցույթային շարքը։
Սեպտեմբերի 12-ին մեկնարկվեց ThinkTank մրցույթային շարքը և առաջին մրցույթը իրականացավ Chessify ընկերության հետ համատեղ։ Ընկերությունը առաջարկեց մասնակիցներին իրականացնել Manual Testing ։
Մասնակցության համար պետք էր ՝
• հետաքրքրասիրություն,
• պրպտելու ցանկություն,
• ամենակարևորը բարձր տրամադրություն,
• շախմատի նկատմամբ հետաքրքրություն։
Առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած խումբը ստացավ նվերներ Chessify ընկերության կողմից։