Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Exclusive հարցազրույց Mail.ru-ի կրեատիվ տնօրենի հետ. Արդյո՞ք արհեստական բանականությունը կխլի դիզայներների աշխատանքը
News 17/09/2019 08:13

Սեպտեմբերի 15-ին կայացավ «Jump» դիզայն կոնֆերանսը, որը հավաքել էր իր շուրջ հայ դիզայներական համայնքը: Մենք զրուցեցինք կոնֆերանսի բանախոսներից մեկի՝ mail.ru-ի կրեատիվ տնօրեն Միտյա Օսադչուկի հետ, ով մեզ պատմեց կրեատիվ դիզայնի, դիզայն գործիքների ապագայի և այս ոլորտում արհեստական բանականության դերի մասին:

Ինչի՞ մասին եք խոսելու համաժողովի ընթացքում:

Իմ թեման կրեատիվ դիզայնն է, թե ինչ է այն իրենից ներկայացնում, առաջին հերթին թվային արտադրանքի դիզայներների համար: Ես կցանկանայի ռեֆլեքսիա անել այն դիզայն գործիքների վրա, որոնցով մենք աշխատել ենք նախկինում, այժմ և օգործելու ենք ապագայում:

Դա իրականում հեշտ է անել, հետևելով գործիքների զարգացման գործընթացին դիզայնի այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ ճարտարապետությունը, ճարտարագիտությունը և համակարգչային գրաֆիկան: Իմ կարծիքն այն է, որ դիզայնի գործիքներ ստեղծելու նրանց գործիքները շատ ավելի առաջ են գնացել` համեմատած նրա հետ, ինչի հետ աշխատում ենք մենք: Անալոգիա անցկացնելով իրենց գործիքների և մեր գործիքների միջև, ես մի քանի անձնական եզրակացության եմ եկել այն մասին, թե ինչ կարող է լինել մեզ հետ այն առումով, թե արդյոք մեքենաները կխլեն մեր աշխատանքը և այլն:

Հիմնական բանն այն է, որ ներկա պահին, երբ բոլորը հետևում են նեյրոնային ցանցերի, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հետ կապված դիզայն-փորձերին, վախենում են, որ այդ տեխնոլոգիաները կվերցնեն մեր ձեռքից աշխատանքը և դուրս կմղեն մասնագիտությունից: Իրականում, սա կարևոր և մեծ հարց է, քանի որ, օրինակ, հիմա դա տեղի է ունենում հաշվապահների և փաստաբանների հետ:

Արդյո՞ք պետք է վախենալ դրանից:

Թվային արտադրանքի դիզայներներին, կարծում եմ, պետք չէ դրանից վախենալ: Արժե գիտակցաբար նախապատրաստվել դրան, որպեսզի իմանանք, թե ինչպես կարելի է «սանձահարել» այդ տեխնոլոգիաները և գործարկել դրանք: Ի՞նչը մեզ համար մեծ առավելություն կլինի. մենք նրանց կտանք ողջ անհետաքրքրիր աշխատանքը։ Մենք կստեղծենք համակարգեր, որոնք կստեղծեն վերջնական դիզայն արտեֆակտներ ըստ որոշակի պարամետրերի, և դրանք կհամեմատենք միմյանց հետ: Մեզ մնում է այդ համակարգի ստեղծողի դերը և որոշելու հնարավորություն, թե որոնք են այս վերջնական արդյունքներից, որոնք բավարարում են մեր կողմից սահմանված չափանիշներին, ավելի էսթետիկ: Գրեթե անհնար է սովորեցնել մեքենային, թե ինչ է էսթետիկան։ Մեքենան կարող է միայն տարբեր համադրություններ փորձարկել: Այս դեպքում մենք արդեն չենք խառնվում մեխանիկական աշխատանքին և զբաղվում ենք նրանով, որ կարգավորում ենք վերջնական արդյունքի գեղագիտական մասը:

Դա անելու համար մենք պետք է դառնանք ավելի պատրաստված մասնագետներ՝ ինժեներներական տեսանկյունից, և չմնանք պարզապես նկարիչներ:

Ե՞րբ կգա այդ պահը:

Այլ ոլորտներում այս գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ըստ իմ գնահատականի, 3-5 տարվա ընթացքում մեր դիզայնի գործիքները ևս մեկ անգամ ամբողջովին կփոխվեն: Հիշեցնեմ, որ 5 տարի առաջ մենք ամեն ինչ անում էինք Photoshop-ով և դա ահավոր էր: Բայց ուրիշ տարբերակ չկար, և մենք պարզապես անում էինք այն, ինչ կարող ենք: Այժմ, Figma-ի, Sketch-ի նման նոր գործիքների գալուստով, ամեն ինչ դարձել է շատ ավելի հետաքրքիր, պարզ և արագ:

Որքանո՞վ է դա լավ:

Այս հարցն ունի 2 կողմ: Վատն այն է, որ պետք կգա մի փոքր «տանջվել», սովորել, «սուզվել» տեխնոլոգիական ախշարհ, դառնալ մի փոքր ինժեներ, անգամ եթե հոգու խորքում նստած է նկարիչ: Բայց սա դրական կողմ ունի, քանի որ մենք ազատվում ենք հոգնեցուցիչ աշխատանքից և ներգրավված ենք միայն համակարգ ստեղծելու մեջ: Բայց դիզայների դերը որպես նկարիչ գեղագիտության առումով, միևնույն է շարունակում է մնալ: