Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը
News 17/09/2019 11:41

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում 2019թ. գարնանը մեկնարկել են տեխնոլոգիական կրթական ծրագրեր, իսկ դրական արդյունքների շնորհիվ ծրագիրը հոկտեմբերին կմեկնարկի նաև Արագածոտնի մարզում։ Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:

«Ծրագրի արդյունքներն աննախադեպ են: Ունենք մոտ 70 ուսանող յուրաքանչյուր մարզում և ավելի քան 150 դիմորդ: Ցավոք մարզերում կրթական հաստատություններում առկա պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ծրագրին մասնակցեն ավելի մեծ թվով ուսանողներ: Պետք է փաստեմ, որ Վայոց Ձորում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մասնաճյուղում և Տարածաշրջանային Պետական քոլեջում, Տավուշում՝ ԵՊՀ մասնաճյուղում համակարգչային լսարանները ոչ բավարար հագեցվածություն ունեն և ոչ էլ ենթակառուցվածքներ, սակայն մեզ համար կարևոր է այս ծրագիրն իրականացնել հենց մարզերում առկա ուսումնական հաստատությունների ներսում:

Այս փուլում ցանկանում ենք, որ ծրագրի մասին տեղեկությունները հասնեն հատկապես մարզերի երիտասարդներին և նրանց, ովքեր մարզերից եկել են Երևան սովորելու, բայց աշխատելու հեռանկարի դեպքում դեմ չեն լինի վերադառնալ հայրենի մարզ և աջակցել մեզ՝ ծրագրի իրականացման գործընթացում»,- ընդգծել է ԳՏՏԿ տնօրեն,  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում դասավանդում են Երեւանի լավագույն տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցները: Այս ամենին զուգահեռ՝ կազմակերպիչները նպատակ ունեն բանակցել Երեւանի և արտերկրի ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս դիտարկեն մարզերում ծրագրին մասնակցող հեռանկարային մասնագետներին, որպես պոտենցիալ կադրեր, հենց մարզում գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպիչների խոսքով, կարևորվում են նաև տեղական ընկերությունների ձևավորումը, ինչը բավական լուրջ և հեռանակարային քայլ է մարզերի հզորացման համար. «Այս տարի  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ հայտարարեց Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ հատուկ պայմաններով միայն մարզերում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Երբ սկսում էինք ծրագիրը մարզերում, քչերն էին հավատում, որ հնարավոր է երևանյան տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին հրավիրել դասավանդելու, սակայն այսօր Պիքսարտի, Սիներջիի և այլ մեծ ընկերությունների բազմազբաղ մասնագետնրն իրենց շաբաթ կիրակին հանգստանալու փոխարեն անցկացնում են մարզերում հզորացնելու երիտասարդներին իրենց օրինակով»։

Հիշեցնենք, որ ԳՏՏԿ-ը հիմնադրվել է 2005թ. Գյումրիում ՀՕՖ-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից մի շարք ամերիկահայ բարերարների աջակցությամբ:  Այսօր ՁԻՀ-ի կողմից  Գյումրիում ու Վանաձորում գործում և բազում հաջողություններ են գրանցել ու գրանցում տեխնոլոգիական կենտրոնները, ինչն էլ գրավականն է այն բանի, որ այս ոլորտի ապակենտրոնացմամբ հնարավոր է երկրի հավասարաչափ զարգացում, արտագաղթի կանխում և ուղեղների շնորհիվ աշխատատեղերի ստեղծում: