Հուլիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Արհեստական բանականության կրթական կենտրոնը կանցկացնի բաց դաս
News 17/09/2019 13:20

Նորաստեղծ «Balaton AI» արհեստական բանականության կրթական կենտրոնը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) կազմակերպում է բաց դաս, որի նպատակն է ապագա դիմորդներին ծանոթացնել դասընթացի իրականացմանն ու մեթոդաբանությանը։

Դասընթացը կանցկացնի Ալգորիթմների տեսության մասնագետ Սավա Սավոյանը։

Ընդունելությունը կազմակերպվում է երկու՝ 14-16 և 17-30 տարիքային խմբերում՝ հարցազրույցի միջոցով։

Դիմորդները պետք է օժտված լինեն մաթեմատիկական մտածելակերպով։

Բաց դասը տեղի կունենա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) սեպտեմբերի 18-ին ժամը 16:00-ին 306 սենյակում: