Categories: News

Հայկական ստարտափները կհավաքվեն HRevolution միջոցառմանը

Հոկտեմբերի 3-ին Elite Plaza բիզնես կենտրոնում տեղի կունենա HRevolution միջոցառումը։ Հայկական ստարտափները կհավաքվեն մեկ հարթակում։ Ընդամենը մեկ միջոցառման ընթացքում նրանք կօգնենն ձեզ բացահայատել ամենաարդիական և աննախադեպ HR լուծումները։

payva, Lucky Carrot, Himnark և Breedge ընկերությունների հիմնադիրները կներկայացնեն ձեզ իրենց պրոդուկտները՝ HR գործիքներն ու լուծումները հայկական շուկայում, որոնք ձեր աշխատանքը կդարձնեն ավելի դյուրին և արդյունավետ։

Նախատեսված է լինելու նաև պանելային քննարկում (հարց ու պատասխան), սրճդադար, իսկ վերջում բոլորին կսպասվի գինու համտես և հյուրասիրություն։

Միացե՛ք միջոցառմանը և տեսեք, թե ինչպես կարող եք նրանց օգնությամբ բացահայտել ձեր աշխատակիցների  թաքնված կարողությունները և օգտագործել նրանց ողջ ներուժը։

Մուտքը ազատ է, բայց միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել։ Դա կարող եք անել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում գրեք Be Automated էջին կամ զանգահարեք 012 24-44-27 հեռախոսահամարով:

Share