Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ռուսալեզու «Ծրագրավորման հիմունքներ և թվային գրագիտություն» դասընթաց
News 20/09/2019 10:17

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) հայտարարում է ընդունելություն ռուսալեզու «Ծրագրավորման հիմունքներ և թվային գրագիտություն» դասընթացին:

Դասընթացի տևողությունը` 3 ամիս:

Դիմում կարող են ներկայացնել 14 տարեկանից սկսած անձինք:

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։

Դասընթացի մեկնարկ. հոկտեմբերի 15-ը։

Ամսական ուսման վարձը` 15․000 դրամ։

Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չունեն ծրագրավորման փորձ, բայց ցանկանում են մասնագիտություն ստանալ ՏՏ ոլորտում:

Դասընթացը կուսումնասիրի հիմնական հասկացությունները և կոնստրուկցիաները, որոնք ներառում են բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուները:

Նաև այս դասընթացից դուք կկարողանաք սովորել ծրագրավորման տարբեր ոլորտների մասին, ինչը հնարավորություն կտա ապագայում ճիշտ ընտրություն կատարել ապագա մասնագիտության համար:

Դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ հղումը։

Հասցե ՝ Գյումրի, Գայի փողոց 1, 3-րդ հարկ, N309

Հեռախոսահամար ՝ 055 13-55-58