«DNA» ՀԿ-ն, Radisson Blue հյուրանոցում, կանցկացնի իր առաջին հանրային հանդիպումը։
«DNA»-ի առաքելությունն է երիտասարդներին խրախուսելու միջոցով ժամանակակից հասարակության զարգացման ապահովումը՝ ունենալով նպատակ հզորացնել համայնքները՝ համաձայն ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքների։
Այս անգամ հանդիպման հատուկ հյուրն է՝ Ռոբերտ Բասիլին։
Ռոբերտը ներկայումս “DNA” ՀԿ-ի խուրհրդի անդամ է՝ հայկական ծագումով գործարար, ներդրող, բարերար և Ուկրաինայի ամենախոշոր «Նովոյե Վրեմյա» մեդիա հոլդինգի սյունակագիր։
Ռոբերտը կխոսի իր ձեռնարկատիրական փորձի, Հայաստանի բիզնես միջավայրի և, իհարկե, հաջողության հիմքում գտնվող իր սեփական անհավատալի պատմության մասին։
Ինչ ձեռք կբերես․
• փորձ առաջին ձեռքից
• բիզնես տրամաբանություն, որը աշխատում է
• ներդրումների վերաբերյալ չպատմված ճշմարտություն
Ինչ չես ձեռք բերի․
• անհեթեթություն
• քեզ վրա վաճառված գիրք
• միլիոնատեր դառնալու գաղտնի բանաձև
Մուտքը՝ 4900 դրամ:
Նեռարված է՝ գինի, նախուտեստ և բարձր տրամադրություն
Հասանելի են սահմանափակ քանակությամբ տոմսեր:
Տոմսերը կարող ես ձեռք բերել․
-պատվիրելով toms.am կայքից
-կատարելով փոխանցում 193006007523020 հաշվեհամարին ARCA համակարգի միջոցով
Փոխանցումը կատարելուց հետո խնդրում ենք լրացնել հետևյալ կարճ հարցաթերթը.
Միջոցառման լեզուն անգլերենն է:Ավելին կարող եք իմանալ՝ այցելելով www.dna.ngo: