Categories: News

Հայտնի է ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագծի հաղթողը

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի միջազգային ճարտարապետական նախագծի հաղթողը հայտնի է:

Ճարտարապետական աշխարհի երեք հսկա` RCR_Arquitectes-ը, BIG – Bjarke Ingels Group-ը և MVRDV-ն, մրցում էին եզրափակչում` ներկայացնելով 3 հավակնոտ նախագիծ: MIT-ի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի կողմից գլխավորված ժյուրին ընտրել է MVRDV-ի ներկայացրած նախագիծը:

Երևանում անցկացված աշխատանքների արդյունքում MVRDV-ի կողմից առաջարկված համարձակ և նորարարական դիզայնը լիովին համընկնում է նախագծի նպատակին, որն է որպես լայն հարթակ, համագործակության հանգույց, ինչպես նաև մատչելի ու բաց հանրային տարածք ծառայելը։ Մրցույթի ընթացքում ընկերության առաջարկած գաղափարները ավարտական տեսք կստանան և կհրապարակվեն 2020 թվականի ապրիլին:

Share