FAST-ը հրավիրում է մասնակցել իր կողմից կազմակերպված «Road Show»-ին: Այն տեղի կունենա Մոսկվայում, Հայաստանի դեսպանատանը, սեպտեմբերի 27-ին 17։30։
FAST հիմնադրամն օգտագործում է աշխարհի տարբեր մասերում անցկացվող «Road Show» միջոցառումների համակարգը՝ շահագրգիռ կազմակերպություններին, հիմնարկներին և անհատներին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու Հայաստանում գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա իրավիճակի, հեռանկարների և հնարավորությունների, ինչպես նաև հիմնադրամի դերի, առաքելության և ծրագրերի մասին:
Այս տիպի իրադարձությունների ընթացքում հանդիսատեսին ներկայացվում է Հայաստանի գիտատեխնիկական էկոհամակարգը և FAST նախագծերի մեծ պորտֆելը`ուղղված այս էկոհամակարգի բարելավմանը և զարգացմանը: «Road Show»-ի մասնակիցները ոչ միայն կարող են ծանոթանալ այն նախագծերին, որոնք թույլ են տալիս ստեղծել Հայաստանում լավագույն էկոհամակարգը, այլև հենց իրենք կարող են մասնակցումել այդ նախագծերին:
Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։