Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Renderforestը կազմակերպում է ReInvent կոնֆերանսը
News 24/09/2019 07:49

Reinvent-ը Renderforest-ի կողմից կազմակերպված միջոցառում է Հայաստանում՝ նվիրված արդյունաբերական 4-րդ հեղափոխությանը։ Այն համախմբում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նորարարության ոգով ապրել և ի օգուտ օգտագործել կյանքի թվային փոխակերպումը։ Միջոցառման գործընկերն է skill.am-ը։

Reinvent-ը հնարավորություն է տալիս հետաքրքրասերներին համախմբվելու ինֆորմատիվ զրույցների, սեմինարների ու քննարկումների շուրջ, որոնք կազմակերպում և վարում են ոլորտի լավագույն մասնագետները։

Միջոցառումը ներառելու է բազմազան սեմինարներ ու քննարկումներ թվային մարքեթինգի, ծրագրավորման և դիզայնի մասին։ Թեմաները տարբեր են․ արհեստական բանականությունից մինչև մեքենայացում, թվային մարքեթինգ, անիմացիոն դիզայն, բանացանց և ամեն ինչ կապված ՏՏ-ի հետ։

Միացիր մասնակիցներին հոկտեմբերի 26-ին Պարույր Սևակի 11/1 հասցեում և բացահայտիր արդյունաբերական 4-րդ հեղափոխության ահռելի հնարավորությունները։

Միջոցառմանը գրանցվելու համար հետևեք հղմանը։