Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Google DeepMind-ի, Google Brain-ի, Microsoft-ի ներկայացուցիչները Հայաստանում կմասնակցեն Գլոբալ ինովացիոն ֆորումին (GIF19)
News 24/09/2019 12:42

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանը կհյուրընկալի Facebook AI-ի, Google DeepMind-ի, GoogleBrain-ի, Microsoft-ի, նորարարական ոլորտի այլ հեղինակավոր կազմակերպությունների, աշխարհի առաջատար համալսարանների և Սիլիկոնյան հովտում գործող  ամենահաջողակ ստարտափերի ներկայացուցիչներին: Իսկ առիթը «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (Foundation for Armenian Science and Technology – FAST) կողմից կազմակերպվող «Գլոբալ ինովացիոն ֆորում. փոխակերպելով բանականությունը»` «GIF19: Transforming Intelligence» ֆորումն է: GIF19: Transforming Intelligence ֆորումը բացառիկ հնարավորություն կընձեռի ոչ միայն ունկնդրել 19 երկրների 80-ից ավել խոսնակներին, այլ նաև բանավիճել արհեստական բանականությանը վերաբերող տարատեսակ թեմաների շուրջ և մասնագիտական կապեր հաստատել նրանց հետ:

Facebook-ի AI-ից  «GIF19:Transforming Intelligence» ֆորումին կմասնակցի Սումիթ Չինտալան, ով մասնագիտացված է արհեստական բանականության առաջադեմ ալգորիթմների ստեղծման ոլորտում: Նա PyTorch-ի` deep learning-ի լավագույն  հարթակներից մեկի հեղինակն է, որն ունի միլիոնավոր ներբեռնումներ և հազարավոր հղումներ: Facebook-ի արհեստական բանականության գրասենյակը (Facebook AI Research-FAIR) զբաղված է այնպիսի համակարգերի ստեղծմամբ, որոնց բանականությունը հավասար կլինի մարդկայինին:

Google DeepMind-ից կմասնակցեն 5 հետազոտողներ` Ալեքս Գրեյվսն, Ալի Էսլամին, Աննա Հարությունյանը, Իրինա Հիգգենսը, Միխալ Վալկոն:

Ալեքս Գրեյվսի գիտական հայտնագործությունները նպաստել են ձեռագրերի ճանաչման, տեքստից խոսք փոխարկման ալգորիթմների ստեղծմանը: Ալի Էսլամին և Իրինա Հիգենսը հետազոտում են համակարգիչների գործունեության մեջ մարդկային հսկողության նվազման հնարավորությունները և մշակում համապատասխան ալգորիթմներ: Աննա Հարությունյանը և Միխալ Վալկոն աշխատում են մեքենայական ուսուցման ալգորիթմների արդյունավետության և ճշգրտության բարելավման ուղղությամբ:

DeepMind-ը Google-ին է միացել 2014թ-ին: Այն հետազոտում և ստեղծում է ԱԲ անվտանգ համակարգեր, որոնք նպաստում են գիտական հայտնագործություններին և տարատեսակ խնդիրների լուծմանը: Օրինակ` Google DeepMind-ի ստեղծած համակարգն  ակնաբուժական ախտորոշումների ոլորտում մրցում է աշխարհի լավագույն ակնաբույժերի հետ:

Google Brain-ից «GIF19:Transforming Intelligence» ֆորումին կմասնակցի պրոֆեսոր Մարկո  Կուտուրին, ում գիտական հետաքրքրությունների հիմնական ուղությունը deep learning-ի կիրառությունն է  տրանսպորտի օպտիմալ տեսության մեջ:

Google Brain-ը Google  ԱԲ հետազոտող թիմն է, որը  նպաստել է Google Translate-ի ընդլայնմանը` ստեղծելով բազմալեզու (103) թարգամանության համակարգ: Google Brain-ի  հայտնագործությունների շնորհիվ հնարավոր է բարձրացնել  նկարների որակը:

Մարկոս Կամպոսը Microsoft-ի ԱԲ-ն  ինքնավար համակարգերի բաժնի ղեկավարն է: Այսօր դժվար է մեր կյանքը պատկերացնել առանց Microsoft-ի ստեղծած Windows օպերացիոն համակարգի, սակայն «համաշխարհային հսկայի» գործունեության սահմանները շատ ավելի լայն են: Այս ծանրակշիռ կորպորոցիան մեծ գումարներ է ներդնում ԱԲ զարգացման գործում և հազարավոր նորարարական կենտրոններ ստեղծում աշխարհի տարբեր երկրներում:

Այս խոսնակների արդիական ու հետաքրքիր ելույթներն ունկնդրելու և թեժ քննարկումներին մասնակցելու միակ բացառիկ հնարավորությունը GIF19: Transforming Intelligence խորագրով գլոբալ ինովացիոն ֆորումն է, որը կամուրջ է ստեղծելու նորարարական աշխարհի  թոփ ներկայացուցիչների և հայ մասնագետների միջև: