Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Հայտնի են Startup Boost Weekend-ի հաղթող թիմերը
News 24/09/2019 13:36

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում սեպտեմբերի 20-22-ն անցկացվեց “Startup Boost Weekend Vol_6” միջոցառումը, որը միավորել էր շուրջ 120 ուսանողների։

Միջոցառման բացմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչ Նունե Քոչինյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Երեք օրերի արդյունքում ձևավորվեցին 8 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

1-ին մրցանակակիրը reTrend.me (ռիտրենդ մի) հարթակն էր, որը խթանում է հագուստի վերամշակման գործընթացը։ Նպատակն է ստեղծել վերամշակված հագուստի բրենդ՝ արտադրված Հայաստանում։

2-րդ մրցանակակիրը DearWine (դիըր վայն) օնլայն հարթակն էր, որը կապում է գինու սիրահարներին տեղի արտադրողների հետ՝ հնարավորություն ընձեռելով գնելու գինի անմիջապես արտադրողից։

3-րդ մրցանակակիր Yndunvel.am (ընդունվել եմ) հարթակը նախատեսված է ուսանողների և կրկնուսույցների միջև կապի ստեղծման համար։ Ունենալով լավ կրկնուսույցների կենտրնացված բազա՝ հարթակը դիմորդներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ գտնելու իրենց հարմար կրկնուսույց։

Ռոստելեկոմի կողմից «Startup Boost Weekend Vol_6»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտին և իրենց իսկ զարգացմանը նպաստող գրականություն։