Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստարտափ Ակումբը սկսում է իր աշնանային փուլը
News 25/09/2019 10:08

Ստարտափ Ակումբը սկսում է իր աշնանային փուլը։ Ձեզ ենք ներկայացնում առաջին սեսիաների օրերը և ժամերը։

Ապարան – Հոկտեմբերի 2, ժամը 16։00, Մշակույթի տուն, 2-րդ հարկ

Աշտարակ – Հոկտեմբերի 1, ժամը 16։00, Կենցաղի տուն, 1-ին հարկ

Կոթի – Սեպտեմբերի 30, ժամը 16։00, COAF Կենտրոն, Սմարթ սենյակ

️Այգեհովիտ – Հոկտեմբերի 1, ժամը 16։00, COAF Կենտրոն, Սմարթ սենյակ

Նշենք, որ առաջին դասին ծնողների ներկայությունը պարտադիր է։

Հիշեցնենք, որ Startup Club-ը հրավիրում է 13-17 տարեկան բոլոր դեռահասներին, ովքեր ապրում են Եղվարդում, Ապարանում, Աշտարակում և հարակից համայնքներում և ցանկանում են սովորել ձեռներեցության, բիզնեսի հիմունքները, ստանալ իրական փորձառություն ստարտափ էկոհամակարգում և վստահ քայլ կատարել դեպի դիզայն մտածելակերպի գունեղ աշխարհ։ 

Սեսիաները դեռահասներին հնարավորություն կտան ստեղծել իրենց ստարտափը, զարգացնել այն՝ մենթորների և ոլորտի գիտակների աջակցությամբ։ Լավագույն ստարտափները կմասնակցեն գալիք ամռան ամենաթեժ միջոցառմանը՝ Սևան Ստարտափ Սամմիթ 2020-ին։

Startup Club-ին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։