Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«Yandex»-ի հիմնադիր Արկադի Վոլոժը համալրում է «WCIT 2019»-ի «Ականավոր բանախոսների շարքը»
News 26/09/2019 08:36

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «Yandex» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հաջորդ ամիս Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից: Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ։ Արկադի Վոլոժի ելույթի թեման տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագան է:

Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը 2000 թվականից նաև գործադիր տնօրենն է: Այսօր «Yandex»-ը Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից է, որի հիմնադրումից առաջ Վոլոժն արդեն կայացած և հաջողակ գործիչ էր ՏՏ արդյունաբերությունում։ Դրանից առաջ նա համահիմնադրել է անլար համացանցի «InfiNet Wireless» և հեռահաղորդակցության սարքավորումների «CompTek International» Ռուսաստանում ամենամեծ մատակարար ընկերությունները:

«Yandex-ն ամենամեծ և ամենաազդեցիկ ինտերնետային ընկերությունն է Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում, որն իր ներկայությունն ապահովում է շուրջ 10 երկրում՝ միայն Ռուսաստանում ունենալով ավելի քան 60 միլիոն առցանց օգտատեր: «Yandex-ը նաև արհեստական բանականության և անօդաչու մեքենաների տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է: Ընկերությունը դրան հասել է Արկադի Վորոժի ղեկավարությամբ և նրա տեսլականի համաձայն»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wcit2019.org: