Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Intel-ը տեսահոլովակ է նկարահանել հայկական Krisp-ի մասին
News 26/09/2019 12:03

Intel-ը՝ աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային ընկերություններից մեկը, տեսահոլովակ է նկարահանել հայկական ստարտափ Krisp-ի մասին։

Նշենք, որ օրերս Intel-ը կիսվել էր հրապարակումով իր Twitter-ում, գրելով krisp-ի մասին. «Նույնիսկ պաշտոնական մեկնարկից առաջ, krisp աղմուկի նվազեցման ծրագիրը ներբեռնվել է ավելի քան 40,000 անգամ՝ 600 հավելվածների հետ օգտագործման համար, որոնց թվում են համակարգչային խաղերը, podcast-ների ձայնագրումը և ժողովների անցկացումը»։

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։