Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նաիրա Նազարյանը ներկայացրել է Beeline Startup Incubator-ը «ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսին
News 27/09/2019 14:00

Այսօր տեղի ունեցավ «ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսը։

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին ՀԳՀՄ կողմից Հայաստանում իրականացված ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության ոլորտին վերաբերող, առաջին անգամ, խորը և բազմակողմանի վերլուծության արդյունքները՝ 5 կարևոր ուղղություններով:

Նաիրա Նազարյանը, Beeline Հայաստանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը իր ելույթում պատմեց Beeline Startup Incubator նախագծի մասին, թե ինչ հնարավորություններ և առավելություններ է այն տալիս սկսնակ ստարտափներին ու գործարարներին:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Բուլղարիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ միասին (որպես գործընկերներ) կազմակերպել է «ՓՄՁ և Կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» խորագրով լայնածավալ կոնֆերանս:

Այս նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև խթանել կանանց տնտեսական դերը Հայաստանում, նրանց կարողություններն ու ներուժը՝ սոցիալական դրական փոփոխությունների ապահովման և աղքատության կրճատման հարցում: