Starthub Offline. հանդիպում - քննարկում՝ Խաղային ստարտափները Հայաստանում
News 29-09-2019 17:06

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության StartHub Armenia հարթակի շրջանակներում կազմակերպում են հերթական՝ Starthub OFFLINE հանդիպում-քննարկումը։ Starhub OFFLINE-ի շրջանակներում ստարտափների ներկայացուցիչները հանարավորություն են ստանում հանդիպելու և քննարկումներ անցակացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

StartHub Offline շարքի վեցերորդ հանդիպման խորագիրն է՝ «Խաղային ստարտափները Հայաստանում»։

Խաղերը եղել և մնում են ՏՏ ոլորտի ամենաարագ աճող և կարևորագույն մեկը։ Newzoo վերլուծական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2019թ.-ին խաղերի համաշխարհային շուկայի ծավալը կկազմի 151.9 մլրդ դոլար, որից 54% բաժին է ընկնում մոբայլ խաղերին։ 2021թ.-ին խաղերի շուկան կհասնի 180.1 միլիարդի, որից 59%-ը բաժին կընկնի մոբայլ խաղերին։ Իսկ Sensor Tower-ի տվյալները փաստում են, որ 2018թ.-ին հավելվածների վրա ծախսված 71.4 մլրդ դոլարից 76%-ը կամ 54.7 մլրդը բաժին է ընկել մոբայլ խաղերին։ Եթե խեսենք ներբեռնումների մասին, ապա 2018թ.-ին խաղերին բաժին է ընկել ընդհանուր ներբեռնումների 33% կամ 38.3 մլրդ ներբեռնում։

Starthub Offline-ի բանախոսները հայկական առաջատար խաղային ընկերությունների ղեկավարներն են. Բագրատ Դաբաղյան՝ Shadowmatic, Գևորգ Կոպալյան՝ Rockbite, Արշամ Մանուկյան` Frismos։ Հանդիպում-քննարկմանը կմասնակցի նաև Beeline Հայաստանի ղեկավար Անդրեյ Պյատախինը, ով կներկայացնի Beeline-ի ստարտափների աջակցության ծրագրերը։

Հանդիպում-քննարկումը կկայանա սեպտեմբերի 30-ին, ժամը 16։00, Beeline-ի Հյուսիսային Պողոտայի գրասենյակում (Հյուսիսային պողոտա 4)։

Գրանցվելու համար սեղմեք այստեղ. https://u.b24.am/2mYVnvu