Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տրանսիլվանիայի և Ռումինիայի պատվիրակությունները VTC-ում
News 01/10/2019 11:34

Սեպտեմբերի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) էր այցելել Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգի պատվիրակությունը՝ Հարգիտայի մարզպետի տեղակալ Բարտի Տիհամերի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին նաև Ալավերդի համայնքի քույր քաղաք հանդիսացող Գեորգենի քաղաքապետ Նագի Զոլոտան, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության անդամներ: Պատվիրակությանը ուղղեկցում էր Լոռու մարզի փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը:

Պատվիրակության անդամները շրջեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացան ՎՏԿ-ում տեղակայված ընկերություններին և նրանց գործունեությանը:

Հյուրերը մեծ հետաքրություն ցուցաբերեցին ՎՏԿ-ի կրթական ծրագրերի, ինչպես նաև ՎՏԿ ընկերությունների պրոդուկտների և ծառայությունների նկատմամբ: