Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի ունեցավ ThinkTank հերթական մրցույթը
News 01/10/2019 12:51

Սեպտեմբերի 27-ին Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը (GTC), Enterprise Incubator Foundation (EIF)-ը և ITSpace LLC ընկերությունը համատեղ կազմակերպեցին հերթական ThinkTank մրցույթը, որի ժամանակ մասնակիցները փորձեցին HTML5, CSS3 և Javascript լեզուների միջոցով ստեղծել վեբ կայքեր։

Մրցույթի վերջում հաղթող մասնակցին հանձնվեց «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը։

Ի՞նչ է ThinkTank-ը։

ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն, համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ,  ընձեռում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին, ովքեր ցանկանում են՝

•    ինքնադրսևորվել,

•    բացահայտել իրենց տաղանդները,

•    տեսական գիտելիքները կիրառել գործնականում,

•    շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ։