Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ForgeFiction-ում կկատանարեն համատեղ ներդրում միաժամանակ 3 կազմակերպություն
News 01/10/2019 13:59

Smart GateVC վենչուրային ֆոնդը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ստեղծված  Գիտության և տեխնոլոգիաների  հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network STAN) և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia BANA) հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին «Զանգակ» գրատանը (հասցեն` Աբովյան 7) կհայտարարեն ForgeFiction ընկերությունում համատեղ ներդրում կատարելու մասին, որը համագործակցության բացառիկ օրինակ է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի պատմության մեջ: 

ForgeFiction-ը եզակի նորարարական հարթակ է, որի նպատակն է հնարավորություն տալ  տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համացանցային տիրույթում համատեղ գեղարվեստական բովանդակություն ստեղծել  և հաջողության դեպքում եկամուտներ ապահովել:

Միջոցառման բանախոսներն են՝

– Դեյվիդ Բեքեթը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նորարությունների գծով փոխտնօրեն,

– Արեգ Վարդանյանը, ForgeFiction-ի համահիմնադիր,

– Վազգեն Հակոբջանյանը, SmartgateVC-ի գործընկեր,

– Գրիգոր Հովհաննիսյանը, BANA-ի տնօրեն:

ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը և պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները և ստեղծել յուրօրինակ բովանդակությամբ գրքեր և պատմություններ:

ForgeFiction-ի կիրառումը թույլ է տալիս նրա համայնքի յուրաքանչյուր անդամի իր ներդրումն ունենալ գրքի ստեղծման մեջ և դառնալ բեսթսելլերի համահեղինակ: Միևնույն ժամանակ հեղինակները կարող են գումար վաստակել` կախված գրքում կատարած իրենց ներդրման համամասնությունից: Ավարտված պատմությունները վաճառվում են որպես գրքեր: ForgeFiction-ում ստեղծված պատմությունները հետագայում կարող են օգտագործվել նաև կինոարտադրության և համակարգչային խաղերի սցենարների համար:

Ներկայում այս հարթակն ունի շաբաթական շուրջ 150 ակտիվ օգտատեր, ավելի քան 1000 էջ և ընթացիկ 25 գիրք: Շուտով լույս կտեսնի ForgeFiction-ում ստեղծված ամենամեծ գիրքը, որը կոչվում է “Ճանապարհորդություններ Ֆալադոնով” և ստեղծվել է ավելի քան 30 օգտատերի կողմից։ Կայքում գրանցվողները հնարավորություն կստանան առաջինը տեղեկանալ գրքի ավարտի մասին և ստանալ 20% զեղչ գնման համար: