Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սիլիկոնյան հովտի առաջատարները և VC-ները մասնակցում են 5-րդ HIVE գագաթնաժողովին
News 02/10/2019 08:36

HIVE Ventures առաջատար վենչուրային հիմնադրամը անցկացնում է իր հինգերորդ ամենամյա HIVE Tech գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA):

HIVE Ventures-ը ծառայում է որպես կամուրջ Հայաստանի և Սիլիկոնային հովտի միջև: Հիմնադրամը հայաստանյան ստարտափներին տրամադրում է ներդրումներ, մենթորություն և հասանելի է դարձնում Սիլիկոնյան հովտի ռեսուրսները և ցանցը: Բացի այդ, HIVE-ն օգնում է ամերիկյան ընկերություններին բացել գրասենյակներ Հայաստանում:

Մինչ օրս HIVE-ը ներդրումներ է կատարել ավելի քան 40 ստարտափներում ԱՄՆ-ում և Հայաստանում, ներառյալ ServiceTitan-ը, Gecko Robotics-ը և ShopMonkey-ն: HIVE-ը համատեղ ներդրումներ է կատարել վենչուրային կապիտալի առաջատար ֆոնդերի հետ, այդ թվում՝ Y Combinator-ի, Iconiq Capital-ի, Bessemer Venture Partners-ի, Founders Fund-ի, Intel Capital-ի և Amazon-ի հետ:

HIVE Tech Summit-ի ընթացքում տեղի կունենան նաև 1:1 հանդիպումներ ստարտափների և ներդրողների համար, ինչպես նաև պանելային սեսիաներ և պրեզենտացիաներ Սիլիկոնային հովտի ամենահաջողակ ձեռնարկատերերի և ներդրողների կողմից: Տեղի կունենա նաև մրցույթ, որի հաղթող ստարտափը կստանա $25.000 ներդրում HIVE-ի կոմից:

Միջոցառմանը ելույթ կունենան VC ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները` Kleiner Perkins-ից, Google-ից, NextPlay Capita-ից, Square-ից, Chime-ից, Netflix-ից, Kapor Capita-ից, ServiceTitan-ից, Nova Credit-ից, UpWest Labs-ից, Spark Capital-ից և այլն:

«Երբ մենք սկսեցինք HIVE-ը, շատ քիչ ստարտափներ կային, որոնց մեջ մենք կարող էինք  ներդրումներ կատարել։ Այժմ գումարի և մենթորության հասանելիության շնորհիվ նրանց թիվը հազարների է հասնում, – ասում է Նինա Աչաջյանը:

HIVE Ventures-ը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում և Երևանում և աջակցություն է ստանում «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կողմից։ Ղեկավարում է այն գործընկեր Նինա Աչաջյանը: