Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արտավազդ Մինասյան. krisp-ի ռեկորդային վաճառքները AppSumo-ում
News 02/10/2019 12:27

10Web-ի հիմնադիր և krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, krisp-ի ռեկորդային վաճառքների մասին։

«krisp-ը AppSumo-ում մեկ ամսում ունեցել է $214,500 վաճառք, առանց մեկ դոլար մարքեթինգի վրա ծախսելու:

AppSumo-ն թույն պլատֆորմ է թվային պրոդուկտների վաճառքի համար։ Եթե ունեք արդեն հասուն պրոդուկտ, ապա ահագին մեծ գումար կարող եք գեներացնել առանց ինվեստորների մոտ գնալու` զուտ ձեր ապրանքը հաճախորդներին վաճառելով։

AppSumo-ում լիքը պատմական ռեկորդներ ենք խփել։

– 1000+ վաճառք առաջին օրը (բոլոր ժամանակների ռեկորդ):
– $214,500-ի վաճառք 30 օրում:
– 4.7/5 միջին ռեյտինգ:
– Ավելի քան 1700 ֆեյսբուքյան շեյրեր և տասնյակ վիդեոներ:
Մեր թիմը, էս թույն փորձը ունենալուց հետո, չի ալարել 2400+ բառանոց հոդվածա գրել էս ամեն ինչի մասին։ Եթե հարցեր կմնան, որ հոդվածում չեք գտնի, գրեք ինձ։

Հ.Գ. Մի էդքան $$$ էլ 10Web-նա գեներացրել AppSumo-ում»։

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։