Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ClimateLaunchpad 2019. Ստարտափ բիզնես գաղափարների մրցույթ մաքուր տեխնոլոգիաների ոլորտում
News 03/10/2019 09:24

Հոկտեմբերի 4-ին կայանալիք ազգային եզրափակիչ փուլում ընտրված 8 թիմերը կներկայացնեն իրենց գաղափարները, դրանցից 2-ը կճանաչվեն հաղթող: Այդ 2 թիմերն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն Global Grand Final-ին: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 եւ €2,500 մրցանակներ, իսկ ամենահետաքրքիր 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի Ակսելերացիոն ծրագրին:

Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում:

Մրցույթի առաջին փուլում ներկայացվել էր ավելի քան 30 բիզնես գաղափար, որոնցից ընտրվել էր 15-ը: Մասնակից թիմերին հնարավորություն էր ընձեռվել մասնակցել երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբարին, ապա վեցշաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթացին

Ամսաթիվ՝ Հոկտեմբերի 4՝ ժամը 10:00-14:00:

Վայր՝ Hyatt Place Yerevan (2-րդ հարկ՝ Կոնֆերանսների սրահ):