Categories: News

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը տոնում է իր հինգերորդ տարեդարձը

Սեպտեմբերի 27-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը տոնեց իր 5-ամյակը մի շարք միջոցառումներով:

Հյուրերն ու կենտրոնի աշխատակազմն ամփոփեցին նախորդ 5 տարվա գործունեությունը և պատմեցին GTC-ի հետագա անելիքների մասին:

GTC-ի մի շարք շահառուներ հանդես եկան ելույթներով և կիսվեցին իրենց հաջողված պատմություններով հանդիսատեսի հետ: Բացօթյա համերգը եզրափակեց տոնակատարությունը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2013 թվականին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

Ներկայումս կենտրոնում գործում են ավելի քան 25 տեխնոլոգիական ընկերություններ, որոնցում աշխատում են 200+ մասնագետներ և ավելի քան 150 միջազգային հաճախորդներ:

GTC-ն տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ինկուբատորն է: Այն միտված է Գյումրին վերածել տարածաշրջանային և միջազգային տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կենտրոնի`ստեղծելով բարենպաստ միջավայր հնարավորությունների և ծառայությունների համար:

Share