Categories: News

VTC-ում կայացավ «Ամառային դպրոց»-ի վկայականների հանձնումը

Հոկտեմբերի 1-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կայացավ «Ամառային դպրոց»-ի վկայականների հանձնման արարողությունը։

«Ամառային դպրոց»-ի դասընթացները սկսվել էին հունիս ամսից և նպատակ ունեին Վանաձորի և Լոռու մարզի աշակերտների մոտ ձևավորել հետաքրքրություն ծրագրավորման և տեխնոլոգիաների նկատմամբ։

Ծրագրին մասնակցել են 10-18 տարեկան ավելի քան 200 աշակերտներ, ովքեր ծրագրի շնորհիվ ձեռք են բերել հմտություններ ծրագրավորման, մաթեմատիկայի, տրամաբանության, տեխնիկական անգլերենի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Ծրագիրն իրականացվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից (VTC)։

Share