Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դավիթ Բաղադարյան. krisp-ը մասնակցելու է WCIT-ի ստարտափ մրցույթին
News 04/10/2019 08:49

2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ krisp-ը մասնակցելու է WCIT-ի ստարտափ մրցույթին։

«Մյուս շաբաթ WCIT conference-ն է։ Կարևոր տեխնոլոգիական ուղղվածության միջոցառում Հայաստանում:

Միջոցառման կետերից մեկում 15 ստարտափներ ներկայացնելու են իրենց լուծումները մասնակիցներին։ Այս 15 ստարտափները ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից։

Մասնակցելու համար դիմել են մի քանի տասնյակ երկրներից և այնպես է ստացվել որ միջազգային ժյուրին ընտրել է միայն հայկական ստարտափներին։ Դա մի կողմից նշանակում է, որ մերոնք լավն էին, մյուս կողմից էլ – որ դիմողները լավը չէին։ Ամեն դեպքում ունենք ինչ ունենք ու էլի վատ չի։

Իրականում սկզբում ցանկություն չունեինք այս միջոցառմանը մասնակցել, քանի որ մտածում էինք, որ pitch անելու փուլից արդեն դուրս ենք եկել։

Բայց հետո մեզ հուշեցին մի կարևոր միտք։ Միտքը նրանում է, որ արժի այսքան հյուրի դիմաց ներկայացնել Հայաստանում ստեղծվող տեխնոլոգիաները և տպավորել հյուրերին։ Կարծում ենք լավ միտք էր։

Որոշեցինք մասնակցել։

Հիմա մասնակցում ենք 2 պատճառով։

1) Ցույց տալ Krisp-ը և փորձել տպավորել հյուրերին Հայաստանի ներուժով,

2) Ցույց տալ Krisp-ը, որպեսզի պոտենցիալ նոր customer-ներ ձեռք բերենք։

Կարծում եմ բոլոր հայկական ամենահզոր ստարտափները պետք է մասնակցեին միջոցառմանը հենց վերը նշված պատճառներով։ Պատկերացրեք ինչպիսի տպավորություն կթողնեինք։

BANA-ն նաև մրցանակային ֆոնդ է սահմանել հաղթող թիմերի համար։ Ակնհայտ է, որ այդ ֆոնդը Krisp-ի համար նյութական չէ և կարող է օգտագործվել ավելի արդյունավետ։

Եթե Krisp-ը հաղթի (չնայած սուպեռ ստարտափներ կան մասնակցող) մենք մեր ստացած գումարը հետ ենք տալու community-ին։ Թե ինչ տեսքով ու ում – կմանրամասնեմ հետագայում։»:

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։