Եթե դուք սփյուռքահայ եք և նորարարական ստարտափ գաղափար ունեք, ցանկանում եք վերադառնալ Հայաստան և պետական դրամաշնորհի միջոցով փեր գաղափարներն իրականություն դարձնել Հայաստանում, ապա կարող եք դիմել «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագրին:
Ծրագրին կարող են դիմել այն ստարտափները, որոնք՝
– Ունեն նախնական ձևավորված թիմ
– Համահիմնադիրներից առնվազն մեկը ազգությամբ հայ է
– Ստարտափը գտնվում է ստորև նշված զարգացման փուլերից որևէ մեկում
– Համահիմնադիրներից մեկը պատրաստակամ է հաստատել և գրանցել ստարտափը Հայաստանում և այստեղ ապրել առնվազն մեկ տարի:
Մասնակցելու համար կարող են դիմել այն թիմերը, որոնց ծրագրերը գտնվում են ստարտափի առաջնային փուլում: Ծրագրի տեսանկյունից, կազմակերպության գաղափարը կարող է համարվել ստարտափ փուլում, երբ արտադրանքը գտնվում է զարգացման հետևյալ փուլերից որևէ մեկում՝ նախնական արտադրանք/հետազոտություն և զարգացում (R&D), նախատիպ, նվազագույն կենսունակ արտադրանք (MVP), սկզբնական եկամուտ (հասնելով վաճառքի):
Տեղերի սահմանափակ քանակից ելնելով՝ Դիլիջանում ծրագրին մասնակցելու համար յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի երկու անդամ:
Դիմումների վերջնաժամկետն է հոկտեմբերի 21-ը։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։