Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են «ClimateLaunchpad 2019» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի հաղթողները
News 04/10/2019 12:36

Հոկտեմբերի 4-ին կայացավ Global.am ընկերության կազմակերպած «ClimateLaunchpad Հայաստան 2019» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի ազգային եզրափակիչ փուլը։

Ընտրված 8 թիմերը ներկայացրին իրենց բիզնես գաղափարները ժյուրիին, որի անդամներն էին Գևորգ Պողոսյանը (Crowdfunding Formula Co-founder), Գրիգոր Հովհաննիսյանը (Director, Business Angel Network of Armenia) և Աննա Գևորգյանը (Co-founder, Angel Investor Club of Armenia): Ժյուրին ընտրեց լավագույն 2 թիմին որպես հաղթող, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը հնարավորություն ստացավ մասնակցելու բոլոր երկրների մասնակիցների քվեարկությանը, որի արդյունքից կախված՝ հնարավոր է նույնպես մասնակցի գլոբալ մրցութին։

Հաղթող բիզնես նախագծերն էին՝ առաջին մրցանակ՝ «Engineering Solution Laboratories», երկրորդ մրցանակ՝ «Biohydrogen Generation from Wastes» և երրորդ մրցանակ՝ «Innovative Solutions for Sustainable Development of Communities»։

Հաղթողներն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն Global Grand Final-ին: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 և €2,500 մրցանակներ, իսկ ամենահետաքրքիր 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի Ակսելերացիոն ծրագրին:

«ClimateLaunchpad 2019» ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։