Հայտնի են Beeline Startup Incubator-ի նոր ցիկլի ստարտափները: Նրանց թվում են՝
– ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը և պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները և ստեղծել յուրօրինակ բովանդակությամբ գրքեր և պատմություններ:
– Gebe Cert-ը ցանկանում է հաճախորդներին վերադարձնել վստահությունը և ստեղծել ավելի լավ աշխարհ, որում ընկերությունները կարող են շարունակել իրենց նորարարական կամ ստեղծարար գաղափարների զարգացումը՝ վերջ դնելով կեղծված համակարգերին և դրանց աղետալի ազդեցությանը։
– Sendsms Global-ը միաժամանակ հուսալի և մատչելի SMS-մարքեթինգի գործիք է ամեն տեսակի բիզնեսի համար:
– Eventor.am – Eventor-ը միջոցառումների առցանց կազմակերպման գործիք է, որը օգնում է դրանք պլանավորել ավելի արագ և հեշտ։ Այն, ինչը դարձնում է Eventor-ը ավելի ունիկալ՝ այն տրամադրում է all-inclusive կրեատիվ փաթեթեներ ծննդյան տոների կազմակերպման համար։ Եվ այդ ամենը կատարվում է մկնիկի մեկ քլիքով։
– Garoon Tech-ը գյուղատնտեսական գործընթացների ավտոմատացման խելացի համակարգերի մշակման ծառայություն է։
Նշենք, որ ForgeFiction և Eventor թիմերը անցել են Beeline ստարտափ ինկուբատոր առանց մրցույթի, քանի որ ստացել էին հատուկ Beeline-ի կողմից սահմանված մրցանակը Սևան Ստարտափ Սամմիթի ժամանակ:
5-րդ շրջափուլն իրականացվելու է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։